News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քաղաքապետարանը պնդում է, որ մեկ ուղեւորի փոխադրումը միկրոավտոբուսով սխալ է հաշվարկված: Այդ մասին այսօր՝ հուլիսի 23-ին, լրագրողներին հայտարարեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ մեկնաբանելով 2013թ. դեկտեմբերին քաղաքապետարանի կողմից եւ օտարերկրյա խորհրդատու Սեր- Տիոյի ղեկավարությամբ անցկացված եւ 2014թ. ապրիլին ներկայացված հետազոտոթյունը: Գազով աշխատող տրանպորտային միջոցի (հիմնականում միկրոաբտոբուս) երթուղու ինքնարժեքը գնահատվել է 207 դրամ, իսկ դիզելինը՝ 253 դրամ: Ներկայումս երթուղու վճարը կազմում 100 դրամ, իսկ քաղաքապետարանը այն բարձրացնելու մտադրություն դեռեւս չի հնչեցրել:

«Հավաքել են երկրորդ կուրսի սոցիոլոգ-ուսանողների, մեկ օր նրանց նստեցրելեն մի երթուղի, մյուս օրը՝ մեկ այլ: Ես բողոքարկում եմ. իսկ ինչպե՞ս հետեւել ըստ օրերի ծանրաբեռնվածությանը: Ինձ պատասխանել են, որ դա դեռ չի խաղում: Ընդ որում, չեն ստուգել երկուշաբթի եւ ուրբաթ օրերը, իսկ դա կոշտ սխալ է», - ընդգծեց Պիպոյանը: Պատճառն այն է, որ ուսանողների եւ աշխատող քաղաքացիների զգալի մասը Երեւան են գալիս երկուշաբթի առավոտյան եւ միջքաղաքային ավտոբուսներով մեկնում տուն  ուրբաթ երեկոյան: «Սա նշանակում է մեկ ավելորդ ուղեւորություն, որը ոչ ոք հաշվի չի առել», - նշել է Պիպոյանը: Դեկտեմբերը եւս մեկ առանձնահատկություն ունի, որը հետազոտողները հաշվի չեն առել՝ վերջին երեք նախամանորյա օրերին ուղեւորությունները կտրուկ նվազում են: Բաբկեն Պիպոյանի խոսքով՝, եթե քաղաքային տրանսպորտի սպասարկող ընկերությունները կարող են փաստարկներով ապացուցել, որ փոխադրումները 100 դրամից թանկ են նստում իրենց վրա, ենթադրենք 110 կամ 120 դրամ կամ ավելին, դա կարելի է ընդունել եւ քաղաքապետարանին առաջարկել մտածել՝ ինչպես կարելի է սուբսիդավորել այդ 10 կամ 20 դրամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ