News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվայում հուլիսի 15-ին տեղի ունեցած մետրոյի վթարի հետեւանքով տուժած հայազգի 20-ամյա Մերի Քոչարյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, արդեն շնչառության հետ էլ են խնդիրներ առաջացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Էդվարդ Ջամբազյանը:

«Մերի Քոչարյանն անփոփոխ ծանր վիճակում է, բժիշկներն ամեն ինչ անում են, որ վիճակը կայունացնեն, սակայն տարբեր խնդիրներ են առաջացել, արդեն թոքերն էլ չեն գործում, արհեստական շնչառություն է միացված: Լավագույն մասնագետներն են աշխատում»,- ասաց նա:

Նշենք, որ Մերի Քոչարյանն ունի ողնաշարի կոտրվածք եւ գլխուղեղի փակ վնասվածք: Բացի Մերիից՝ մետրոյի վթարից տուժել է նաեւ 23-ամյա Աննա Բուլղադարյանը, որն ունի աջ ճաճանչոսկրի կոտրվածք եւ տրավմատիկ ցնցում: Աննայի վիճակը համեմատաբար կայուն է, նա արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Մոսկվայի մետրոյի Արբատո-Պոկրովյան գծի ռելսերից դուրս են եկել երեք վագոններ, վթարի հետեւանքով, նախնական տվյալներով, 23 մարդ է զոհվել, առնվազն 150-ը վիրավորվել են եւ գտնվում են հիվանդանոցում: Մոսկվայի մետրոպոլիտենի վթարի գործով ձերբակալվել են մետրոյի ճանապարհային ծառայության վարպետ Վալերի Պաշկատովն ու նրա օգնական Յուրի Գորդովը: Ռուսաստանի հատուկ քննչական ծառայությունների տվյալներով, վերջիններս կասկածվում են երթեւեկության անվտանգության կանոնները խախտելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ