News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Դերասան Վարդան Պետրոսյանը իր մասնակցությամբ ողբերգական ավտովթարի գործով տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանին իրավաբան չի համարում եւ այսուհետեւ հրաժարվելու է պատասխանել նրա հարցերին։ Այս մասին դերասանը հայտարարեց այսօր՝ հուլիսի 23-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։

«Ռուբեն Բալոյանը նախորդ դատական նիստից հետո հարձակվել է իմ պաշտպանի վրա եւ Հակոբյանների հետ կռվի մեջ ներգրավել։ Եվ դա այն բանից հետո, երբ իմ պաշտպանը, լսելով իմ խնդրանքը, հետ վերցրեց իր միջնորդությունը (խմբ. այն միջնորդությունը, որով Նիկոլայ Բաղդասարյանը ցանկանում էր, որպեսզի դատախազությունում քրեական գործ հարուցվի դատարանում Հակոբյանների կողմից իր հասցեին հնչած սպառնալիքների համար): Այդ քայլը գնահատում եմ՝ որպես սադրիչ գործողություն, որ ամեն ինչ անեն, որ խափանեն մեր քայլերը, որոնք արվում են հաշտության համար։ Նա իրավական հարաբերություններն իջեցնում է փողոցային հարաբերությունների։ Այդ պատճառով ես նրան չեմ ճանաչում՝ որպես փաստաբան եւ հրաժարվում եմ պատասխանել նրա հարցերին»,- հայտարարեց Վարդան Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլայ Բաղդասարյանի հետ «արա»-ով խոսելու հիմքով Փաստաբանների պալատի կողմից Ռուբեն Բալոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Ըստ մամուլի հրապարակումների՝ նախորդ դատական նիստից հետո դատարանի բակում Ռուբեն Բալոյանը Նիկոլայ Բաղդասարյանի հետ վիճաբանելիս նրան ասել էր. «Արա, ես քո հետ տղայականով եմ խոսում, ոչ թե որպես փաստաբան»։ Ռուբեն Բալոյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքել է՝ ասելով, որ ինքը նման կերպ չի խոսել գործընկերոջ հետ։

Միեւնույն ժամանակ, դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին հայտնեց, որ նախորդ դատական նիստին իր հասցեին սպառնալիքներ են հնչել Հակոբյանների կողմից եւ դատավոր Վաղինակ Մկրտչյանին միջնորդեց քայլեր ձեռնարկել իր պաշտպանության համար, իսկ Արթուր եւ Հայկ Հակոբյաններին գրավոր նախազգուշացնել։

Դատական նիստը շարունակվում է։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամասիայի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում
Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Գտաշեն...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից…
«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ...
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցվել
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով...
Աշտարակում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական...
Ամենաշատ