News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


«Բանդայի գործով» ամբաստանյալ Դավիթ Գալստյանն այսօր՝ հուլիսի 23-ին, դատարանի դահլիճում ինքնավնասում է արել։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այն բանից հետո, երբ դատախազը կարդաց Դավիթ Գալստյանի նախաքննական ցուցմունքը՝ ավարտելով այն «այս ամենը գրված է իմ կողմից, իմ ձեռքով» նախադասությամբ, ամբաստանյալը ձեռքը տարավ բերանը, հանեց ածելին, կտրեց դաստակը եւ գոռաց՝ «արյունս ծծել ես, ի՞նչ ես ուզում»։

Դատավորը, դա նկատելով, գլխով հասկացրեց ոստիկաններին, որոնք անմիջապես շրջապատեցին Դավիթ Գալստյանին ու խլեցին ածելին, սակայն ամբաստանյալը հասցրել էր վնասել ձեռքը։ Նրան արագ հեռացրին դատարանի դահլիճից։ Դատավորի հրահանգով բոլոր ներկաները լքեցին դահլիճը։ Ամբաստանյալին բուժօգնություն ցույց տալու համար շտապօգնություն են կանչել։

Դատական նիստն ընդհատվել է։

Նշենք, որ Դավիթ Գալստյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ եւ բուժվել է հոգեբուժարանում:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Նշենք, որ ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ