News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վրացական աշխարհահռչակ «Սուխիշվիլի» ազգային բալետն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով հրաժարվել է ելույթ ունենալ Սանկտ Պետերբուրգում: Այս մասին հայտարարել է Վրաստանի ազգային պարի համույթի տնօրեն Նինո Սուխիշվիլին:

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով մենք չեղյալ ենք հայտարարել Պետերբուրգում կայանալիք համերգը: Այլ կերպ հնարավոր չէր: Մենք սատարում ենք ուկրաինացի ժողովրդին, դրոշ ենք բարձրացնում բեմ, իսկ մեկ շաբաթ անց մեկնում ենք Պետերբուրգ… Այդ համերգից մենք հրաժարվել ենք սկզբունքորեն: Մինչ այդ, անկեղծ ասած, առանձնապես առաջարկներ չեն էլ եղել»,- ուկրաինական «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սուխիշվիլին:

«Ես չեմ կարող մեղադրել այլ արտիստների, ովքեր շարունակում են համերգներով հանդես գալ Ռուսաստանում, քանի որ մարդիկ կարծում են, որ արվեստը հարաբերությունները բարելավելու հրաշալի միջոց է, որ մշակույթն ու սպորտը քաղաքականություն չեն: Ես կարծում եմ, որ արվեստը նույնպես քաղաքականություն է»,- նշել է համույթի ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ