News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալների աճն արտերկրում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցչությունների աշխատանքի հիմնական խնդիրներից մեկն է լինելու: Այս մասին առեւտրային ձեռնարկությունների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Նրա խոսքով, ամբողջ աշխարհում ոչ հումքային արտահանումը տնտեսական աճի հիմնական շարժիչներից է, սակայն Ռուսաստանն արտահանման ապրանքային կառուցվածքի որակով զգալիորեն զիջում է: Ոչ հումքային ապրանքները կազմում են երկրի արտահանման ծավալների կեսից ավելին:

«Ոչ հումքային ապրանքների համաշխարհային շրջանառության մեջ մեր ներդրումն աննշան է՝ շուրջ 1.5%: Անհրաժեշտ է վերակառուցել արդյունաբերական արտահանման աջակցության համակարգը եւ մոտ ապագայում ձգտել հասնել այնպիսի տեմպերի, որոնք գերազանցում են համաշխահային առեւտրի աճը. ոչ պակաս, քան 6% տարեկան»,- Ռուսաստանի վարչապետի խոսքերն է մեջբերում Росбалт-ը:

Նա նաեւ ընդգծել է, որ պետք է աճի նաեւ արտահանողների թիվը՝ շրջանների ընկերությունների, փոքր եւ միջին ձեռնարկությունների ներգրավման հաշվին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ