News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանը ստիպված է ընտրություն կատարել վատ եւ շատ վատ միությունների միջեւ: Հուլիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսում անդրադառնալով Հայաստանի որդեգրած եվրասիական ինտեգրման ուղուն՝ նման կարծիք հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Նրա կարծիքով, ինչպես Եվրասիական տնտեսական միությունը, այնպես էլ Եվրամիությունն իրենց առավելություններն ու թերություններն ունեն, եւ չի կարելի միանշանակ ասել, թե դրանցից որն է ավելի լավ կամ վատ:

Ավելին, Գիմիշյանը կարծում է, որ Հայաստանը պետք է համագործակցեր ոչ թե Ռուսաստանի ու Եվրոպայի, այլ Արեւելքի հետ, մասնավորապես՝ Չինաստանի եւ Հնդկաստանի:

Այդ կերպ, ընդդիմադիր գործչի համոզմամբ, պետությունը կկարողանար պահպանել ազգային առանձնահատկություններն ու արժեհամակարգը եւ հաջողությամբ զարգացնել տնտեսությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ