News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում  չգնաժամ չկա, սակայն երկրի տնտեսությունը մտել է «տեւական լճացման գոտի»: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտութունների ակադեմիայի տնտեսության ինստիտուտի տնօրեն Ռուսլան Գրինբերտը:

«Մենք ճգնաժամի մեջ չենք: Մենք պարզապես հայտնվել են տեւական լճացման գոտում: Մեր երկիրը հարուստ է, սակայն, ցավոք, մարդիկ աղքատ են 80%-ով: Ակտիվ բնակչության մեկ հինգերորդի համար գումարը բավական է: Չնայած նավթի գնի աճը կանգնեցվել է, դրա արժեքը դեռեւս բարձր մակարդակի վրա է: Այդպես էլ տնտեսությունն է կանգնել: Ամեն բան համընկել է: Մենք առաջին անգամ ձեռակերտ լճացում ենք ապրում», - հայտարարել փորձագետը DW-ին տրած հարցազրույցում:

Նրա խոսքով՝ «լճացման պատճառներից մեկը ռուս օրինավոր միլիոնատերների սերնդի հոգնածությունն է»:

«Նրանք ցանկանում են օրենք ու կարգ, սակայն չեն ստանում ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Ելցինից հետո Պուտինը կարգուկանոն Տնտեսությունում բյուրոկրատական ճնշումը ահռելի է: Սակայն գլխավոր պատճառը ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ներդրումների անկումն է», - փաստել է Գրինբերտը:

Անդրադառնալով եվրոպական երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին, նա նշել է, որ «դեռեւս պատժամիջոցները հիվանդագին են, սակայն, երեւում է, ավելի զգայուն կլինեն»:

Նրա կարծիքով լավ կլիներ, եթե Ռուսաստանի ՀՆԱ-ն տարեկան 2-3%-ով ավելանար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ