News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխարհը հուլիսի 23-ին նշում է կետերի եւ դելֆինների օրը: Այս տոնը սահմանվել էր 1986թ., երբ Կետորսության միջազգային հանձնաժողովը  200 տարվա անխնա սպանդից հետո  կետերի որսի արգելք սահմանեց:

Արգելքը գործում է մինչ օրս եւ նշանակում է, որ ամբողջ աշխարհում կետերի որսը եւ կետերի մսի առեւտուրն արգելված է: Սակայն կետերի  բիզնեսը միակ վտանգը չէ տվյալ կենդանիների համար, փոխանցում է «Իրադարձությունների օրացույցը»:

Ամեն տարի այս օրը տարբեր բնապահպանական խմբեր եւ կազմակերպություններ կետերի եւ ծովային այլ կաթնասունների պաշտպանության ցույցեր են անցկացնում: Հաճախ բնապահպանները միավորվում են եւ այս օրը նվիրում մեկ բացառիկ տեսակի պաշտպանության, որին սպառնում է մահացու վտանգ կամ վերացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ