News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կիեւը հաստատել է, որ Ուկրաինայի արեւելքում ակտիվիստները երկու Սու-25 են խփել: Այս մասին գրում է РИА «Новости»-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի տեղեկատվական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոյին:

«Դմիտրովկայի մոտակայքում ուկրաինական երկու Սու-25 ինքնաթիռ է կործանվել: Օդաչուները փրկվել են»,- հայտարարել է Լիսենկոն:

Ուկրաինական զինվորականների կողմից իրականացվող հատուկ գործողության շտաբի սպա Ալեքսեյ Դմիտրաշկովսկին նույնպես հաստատել է ռուսամետ ակտիվիստների կողմից երկու ինքնաթիռի կործանման մասին լուրը:

«Ուկրաինական երկու Սու-25 է կործանվել, որոնք մարտական առաջադրանք էին կատարում: Ներկայում ճշտվում են օդաչուների մասին տվյալները: Նաեւ ճշտվում է տեղեկությունը, թե կոնկրետ ինչից են հարվածել օդանավերին: Նախնական տեղեկությունների համաձայն, ինքնաթիռներին հարվածել են շարժական զենիթա-հրթիռային համալիրից: Սակայն չի բացառվում, որ ահաբեկիչներն օգտագործել են «Բուկ» զենիթա-հրթիռային համալիր կամ այդ իրականացվել է ՌԴ տարածքից կամ չեզոք գոտուց»,- նշել է Դմիտրաշկովսկին:

Ավելի վաղ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ակտիվիստները հաղորդել էին, որ Սնեժնոյե քաղաքի մերձակայքում ուկրաինական երկու ռազմական ինքնաթիռի են հարվածել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ