News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բանդայի գործով ամբաստանյալ, այսօր՝ հուլիսի 23-ին, դատական նիստի ժամանակ դաստակի երակը կտրած Դավիթ Գալստյանի առողջական վիճակը լավ է, նա նույնիսկ հրաժարվել է «Շտապօգնության» ծառայությունից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Գալստյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը։

«Քանի որ իր դեմ բռնություններ են իրականացվել, նորից այդ ցուցմունքների ընթերցման ժամանակ վերհիշում  է, հոգեբանական ծանր պահ է ապրում, այդ պատճառով էլ դիմեց այդ քայլին որպես ծայրահեղ միջոց։ Եթե նրա դեմ բռնություններ իրականացնողներից որեւէ մեկը ձերբակալվեր, պատասխանատվության ենթարկվեր, կարծում եմ, որ նման բողոքի ակցիաներ չէին լինի, մահվան ելքով պատահար էլ չէինք ունենա»,-լրագրողների  հետ զրույցում ասաց փաստաբանը։

Նշենք, որ Դավիթ Գալստյանը արդեն երկրորդ անգամ է ինքնավնասում կատարում  դատական նիստերի ընթացքում։

«Բանդայի» գործով ամբաստանյալները պնդում են, որ իրեն անմեղ են եւ միայն խոշտանգումներից հետո են ստորագրել նախաքննական ցուցմունքների տակ։

Դատական նիստն այսօր հետաձգվեց, մյուս դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին։

Նշենք, որ Դավիթ Գալստյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ եւ բուժվել է հոգեբուժարանում:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Նշենք, որ ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ