News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վարդան Պետրոսյանի վրայից վթարի օրը ալկոհոլի հոտ չի եկել, նա ալկոհոլ օգտագործած չի եղել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի գործով դատական նիստին հայտարարեց գործով վկա  Տիգրան Խաչատրյանը, որը դեպքի օրը կատարել է փրկարարական աշխատանքներ։

«Մենք ԲՄՎ մեքենայի սիդելնիկը լոմով ջարդել, հանել  ենք, որպեսզի Վարդան Պետրոսյանին դուրս հանենք մեքենայից։ Վթարից հետո մեքենաները ճանապարհի եզրին էին, Եղվարդ-Երեւան ճանապարհին։ Մենք երեք հրշեջ էինք՝ ես, վարորդը  ու մեր հրամանատարը, տեսանք՝ ԲՄՎ մեքենայի մեջ մարդ կա, տեսել ենք, որ շնչում ա ու սաղ ա։ Երբ Վարդան Պետրոսյանին դուրս էինք հանում, օգնում էր նաեւ երկու անծանոթ տղա։ Ալկոհոլի հոտ չեմ առել Վարդան Պետրոսյանի վրայից»,- պատմեց վկան։

Այսօր հարցաքննվեց նաեւ փրկարար Վռամ Վարդանյանը, որը նույնպես դատարանին հայտնեց, որ Վարդան Պետրոսյանի վրայից ալկոհոլի հոտ չի առել։

Վթարից անմիջապես հետո Հակոբյաններին եւ Վարդան Պետրոսյանին  օգնություն ցույց տված վկա Հայկ Վարդանյանը հարցաքննության ժամանակ պատասխանելով փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հարցերին, ասաց, որ «Նիվայի» վրա եղել են կողային հայելիները, աջ կողային հայելին էլ կոտրվել է, երբ ինքը կոտրել է աջ դուռը, որպեսզի դուրս հանի վիրավորներին։

Նիկոլայ Բաղդասարյանը նկատեց, որ վկաներ Հայկ Վարդանյանի եւ Ռասըմ Ասլանյանի տված ցուցմունքների մեջ հակասություններ կան, քանի որ Ռասըմ Ասլանյանը դատարանին հայտնել էր, թե աջ կողային հայելին կոտրվել է, երբ Հայկ Վարդանյանը բարձրացել է մեքենայի կտուրին՝ ոտքը դնելով հայելու վրա։

Վկա Հայկ Վարդանյանը այդ դիտարկմանն ի պատասխան ասաց. «Իմ ոտքը էդքան չէր բարձրանա, որ դնեի հայելու վրա, ու իմ ծանրությունը չէր պահի էդ հայելին, որ օգներ բարձրանայի վերեւ»։

Դատարանում շարունակվում է վկաների հարցաքննությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ