News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եթե Արմավիրի քաղաքապետն ու նրա ընկերներն ականի վրա պայթել են ճանապարհի մոտ, ապա դա շատ նման է դիվերսիայի: NEWS.am-ի հետ զրույցում հուլիսի 22-ին վաղ առավոտյան Արցածի Քաշաթաղի շրջանում տեղի ունեցած ականի պայթյունի մասին նման կարծիք հայտնեց Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, ՀԱԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը:

«Եթե ականը պայթել է այն տարածքում, որտեղով մարդիկ ամեն օր անցել են, ապա սա շատ նման է դիվերսիայի, շատ նման է: Պետք է Քարվաճառի դեպքերից հետո դեռ ուսումնասիրվեր ամբողջ տարածքը, զգույշ լինեին: Ըստ երեւույթին, սրանք ադրբեջանցիների կողմից հարձակումներ են, որոնց մենք լուրջ չենք վերաբերվում, սակայն պետք է ուշադրություն դարձնենք»,- ասաց նա:

Գուրգեն Եղիազարյանի համոզմամբ՝ Ազգային անվտանգության ծառայությունն ու պաշտպանության նախարարությունը պետք է ոչ մի դեպքում չթուլանան. «Ազգային անվտանգության ծառայությունը ոչ թե ընդդիմադիրներին գաղտնալսելու համար, այլ մեր անվտանգության զբաղվելու: Մենք պատերազմի մեջ ենք, իսկ միջգյուղային ճանապարհով մարդիկ օրը ցերեկով ականի վրա պայթում են: Սա խայտառակություն է բառիս բուն եւ լայն իմաստով, իսկ մեր համապատասխան կառույցները պարապության են մատնված: Երբ Սերժ Սարգսյանը ասաց «ապահով Հայաստան», սկսեցինք պայթել, զոհվել, միգուցե խնդրենք՝ էլ չասի»:

Նշենք, որ Քաշաթաղի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել այնտեղ, որտեղով իրենք ամեն օր անցնում են:

Հիշեցնենք, որ դեպքը ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղի է ունեցել հուլիսի 22-ին առավոտյան ժամը 06.30-ին սահմաններում ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում. «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչից վարորդը տեղում զոհվել է, իսկ ուղևորներ Ռուբեն Խլղաթյանը, Գառնիկ Ավետիսյանը եւ Արթուր Բաղդասարյանը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետեւ ուղղաթիռով տեղափոխվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կիրառելու հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում
Քրեական վարույթով մեղադրյալ Ս․ Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է․․․
Ամենաշատ