News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում անցած տարվա հուլիսի 13-ին վթարի ենթարկված «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով հուլիսի 24-ից սկսվում է դատական վիճաբանությունների փուլ, որտեղ մեղադրյալի փաստաբանը կներկայացնի իր կարծիքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը:

«Հուլիսի 24-ից սկսվում է դատական վիճաբանությունների փուլը, որտեղ Հրաչյա Հարությունյանի փաստաբանը կներկայացնի իր կարծիքը կատարվածի վերաբերյալ: Այնուհետեւ արդեն կլինի ամբաստանյալի վերջին խոսքի փուլը, որից հետո էլ արդեն դատավճիռը կհրապարակվի: Կարծում եմ, որ մեկ-երկու ամսից արդեն դատական ակտը պատարստ կլինի»,- ասաց նա:

ՄԻՊ խորհրդականի խոսքով՝ Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը լավ է, որեւէ դժգոհություն չունի, գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ: Անդրադառնալով ավտովթարի հետեւանքով մահացածների հարազատների դրամական փոխհատուցման պահանջին՝ Երանուհի Թումանյանցը նշեց, որ թե 18 մահացածների հարազատները, թե տուժած ուղեւորները, առանձին հայցեր են ներկայացրել. «Դրանք միգուցե որպես քաղաքացիական հայցեր դիտվեն: Ի դեպ, բավականին մեծ գումարների մասին է խոսքը, հնարավոր է նույնիսկ մի քանի միլիոնի»:

Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսի 13-ին Մերձմոսկվայում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը, որը լի է եղել մանրաքարով, բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել է 18 մարդ: Հարությունյանը լիովին խոստովանել էր իր մեղքը եւ համաձայնել, որ սխալ որոշում էր կայացրել ու խախտել երթեւեկության կանոնները՝ փորձելով կանգնեցնել մեծ թափ հավաքած ավտոմեքենան, որի արգելակներն անսարք են եղել: Նրան  մեղադրանքներ էին ներկայացվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: Այժմ վարորդին սպասվում է մինչեւ յոթ տարի ազատազրկում: Ռուսաստանում վթարի համար դա առավելագույն ժամկետ է, եթե կա երկու եւ ավելի զոհ, իսկ մեղավորը վթարի պահին սթափ է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաչյա Հարությունյանին մերժել են պայմանական վաղաժամ ազատ արձակել
Պատժի չափը լրանում է 1 տարի 9 ամիս հետո…
Հրաչյա Հարությունյանը 3 ամսից ազատ կարձակվի
Հրաչյա Հարությունյանը նաեւ նշեց, որ բազմաթիվ առողջական խնդիրներ ունի…
Շորերս կտրտել էին… խալաթ հագցրին ու տարան. վթարի եւ կրած պատժի մասին պատմում է Հրաչյա Հարությունյանը
Վթարի պատճառը վարորդի խոսքով արգելակների անսարքությունն է եղել…
Հրաչյա Հարությունյանն արդեն կարողանում է կալանավայրից դուրս գալ. նա աշխատում է
Հայ վարորդը պատիժը կրում է բաց ռեժիմով…
Հրաչյա Հարությունյանը պատիժը կրում է բաց ռեժիմով, բայց դեռեւս չի կարողանում ՔԿՀ-ից դուրս գալ
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Հրաչյա Հարությունյանի աշխատանքի հարցը լուծվել է. առաջիկա օրերին նա կկարողանա դուրս գալ ՔԿՀ-ից
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Ամենաշատ