News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վիեննայի համալսարանի հնագետներն ավստրիական Ռեխնից քաղաքի հարավային հատվածում նեոլիտի դարաշրջանի օղակաձեւ կառույցներ են հայտնաբերել: Այս մասին գրում է «Наука и жизнь»-ը:

Ավելի վաղ կառույցը շրջապատող փայտե սյուների մնացորդներ էին հայտնաբերել, սակայն դրանց նշանակությունն անհասկանալի էր: Հիմա վերեւից արված լուսանկարների օգնությամբ հնագետները պարզել են, որ սյուները շրջապատում են տարածքները, որտեղ մի քանի շրջանաձեւ փոսեր են փորված: Հետազոտության արդյունքների համաձայն, դրանց մի մասի խորությունը հասնում է 4 մետրի: Հայտնաբերված օբյեկտները թվագրվում են մոտավորապես մ.թ.ա. 5-րդ հազարամյակով:

Դեռեւս հայտնի չէ, թե ինչի համար են օգտագործվել գտածոները: Հետազոտողները ենթադրում են, որ դրանք կարող էին օգտագործվել որպես օրացույց կամ ծիսական արարողությունների նպատակով: Հնագետ Ֆրանց Զաուերի խոսքով, հայտնագործված օբյեկտը նման է Սթոունհենջին, սակայն ավստրիական տարբերակը շուրջ 2 հազար տարի ավելի հին է:

Ավելի վաղ նման կառույցներ հայտնաբերվել էին նաեւ Ավստրիայի այլ շրջաններում եւ Բավարիայում: Անգլիայում նման օբյեկտները կոչում են «հենջ»-եր (բառացի թարգմանությամբ՝ «կախված», Stonehenge բառի պարագայում՝ «կախված քար»):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ