News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, ՀԱԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը համոզված է, որ հուլիսի սկզբին ազատագրված Քարվաճառի տարածք ներթափանցած ադրբեջանցիները դիվերսանտներ չեն, այլ սովորական թմրամոլներ:

«Ո՞վ է ասում, որ բռնվածները դիվերսանտներ են: Ինձ կներեք, բայց դիվերսանտը չի գալիս ուրիշի տարածք, կով գողանում, հետո խաշլամա, խորոված անում: Դիվերսանտները որոշակի մարզված վիճակում են լինում, նրանք իմ կարծիքով թմրանյութ օգտագործող սրիկաների խումբ են եղել, որը իմանալով մեր սահմանների մասին՝ էդ թմրամոլները եկել էին, որ հետո էլ պատմեին, թե եկել են, քեֆ արել Ղարաբաղում: Խորոված անող ու ոըտող դիվերսա՞նտ է լինում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ վատն այն է, որ ադրբեջանցիները գիտեն, որ հեշտությամբ կարող են մտնել մեր տարածք, իսկ հայկական կողմն էլ պետք է հետեւություններ աներ, մեղավորներին հեռացներ աշխատանքից. «Այս իրավիճակի համար չի կարելի ասել, որ միայն պաշտպանության նախարարն է մեղավոր: Պարտադիր պետք է որոշ մարդկանց ուղղակի պատասխանատվության ենթարկել, այսինքն բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են մեր երկրի անվտանգության համար: Սա առաջին հերթին ուժայինների թերացումն է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը հուլիսի 11-ին ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը, որը չեզոքացնելիս հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի, երկուսին ձերբակալել: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: Դիվերսանտները նաեւ սպանել են Քարվաճառի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին: Կատարվածի առնչությամբ ԼՂՀ  գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ