News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահի թեկնածուներից Սելահաթին Դեմիրթաշը թուրքական NTV հեռուստաընկերության եթերում խոսել է Թուրքիայի խնդրիներից՝ շեշտելով տարիներով ժխտվող Հայոց ցեղասպանության հարցը։

Թուրքիայում «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու առաջադրված Սելահաթին Դեմիրթաշը NTV-ի եթերում հայտնել է, թե ընտրվելու դեպքում ձեռնամուխ է լինելու նոր Սահմանադրության ստեղծման գործին։

Դեմիրթաշը քննադատել է թուրքական իշխանությունների խտրական վերաբերմունքը Թուրքիայի ոչ թուրք բնակչության հանդեպ՝ հիշեցնելով մի շարք խնդիրներ։ «Թուրքիայում կա Հայոց ցեղասպանության հարցը, որը դեռեւս ժխտվում է, կա Դերսիմի, Մարաշի, Սիվասի եւ Գեզիի կոտորածների հարցը, կա քուրդ ժողովրդի դեմ իրականացվող գործողություններ»,-ասել է Դեմիրթաշը։

Նշենք, որ Սելահաթին Դեմիրթաշը բազմիցս դատապարտել է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը եւ պնդել, որ Թուրքիան պետք է ճանաչի Ցեղասպանությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու
Մի օր լսեցի, որ Վանում Արալեզ գյուղում, որը հիմա այլ անուն ունի, գերեզմանոց են քանդում մեքենաներով: Անմիջապես գնացի, կանգնեցրի, ոսկորները հավաքեցի...
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը վստահեցնում…
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, հետևաբար որքան շատ…
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբը
Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Հայոց ցեղասպանության…
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Նրանք հայրենասիրական եւ ՀՅԴ-ին նվիրված երգեր ն երգել...
Անդադար աշխատել եմ, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ ու պատժամիջոցներ կիրառվեն. Ֆրանսուա-Քսավիե Բելամի
Հայերն ավելի ոչինչ չեն ուզում, քան խաղաղ ապրելը հողում, որը նշանավորել են...
Ամենաշատ