News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը համերաշխություն է հայտնել հրեաների հետ, որոնք դարձել են երկրում համասեմական հարձակումների զոհ: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» հանդեսը:

Հայտարարության մեջ ասվում է. «Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդն իր լիակատար համեմաշխությունն ու աջակցությունն է հայտնում հրեական համայնքի եղբայրներին համասեմական լուրջ հարձակումների պատճառով, որ նրանք ենթարկվել են Մերձավոր Արեւելքում իրավաիճակի հետ կապված: Այդ անթույլատրելի հարձակումները եղել են միայն այն պատճառով, որ նրանք հրեաներ են, դատապարտելի ոտնձգություններ են Ֆրանսիական Հանրապետության արժեքների եւ ժողովրդավարության դեմ»,- ասվում է հայտարարության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ