News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ազգային մաքսադրույքներից Եվրասիական միության դրույքների անցումը գործնականում չի փոխի դեղամիջոցների գները Հայաստանում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ռիխտեր-Լամբրոն» (Հայաստանում «Գեդեոն Ռիխտեր» ընկերության ներկայացուցիչ) ընկերության տնօրեն Մանասե Եփրեմյանը: Նա նշել է, թե Ռուսաստանում «Գեդոն Ռիխտերի» դեղամիջոցներն արժեն նույնքան, որքան Հայաստանում, թեեւ բազմիցս ասվել է, որ Հայաստանում դեղերի ներկրման մաքսադրույքը զրոյական է, իսկ «եվրասիականի» անցման դեպքում դեղերը կարող են թանկանալ:

Համեմատության համար Եփրեմյանը ներկայացրել է երկու դեղամիջոցների գները՝ «Կավինտոն» (5մգ, 5 հաբ) եւ «Կվատամել» (29 մգ, 28 հաբ): Երեւանում այդ դեղամիջոցներն արժեն 2650 եւ 2050 դրամ համապատասխանաբար, իսկ Մոսկվայի «Ֆարմվիտա» դեղատանը 225 ռուբլի (2630 դրամ) եւ 150 ռուբլի (1750 դրամ) համապատասխանաբար: Այսինքն, որոշ դեպքերում Մոսկվայում դեղերի գներն ավելի էժան են:

Հաշվի առնելով փոխադրման նրբությունները՝ Եփրեմյանն առաջարկել է գները համեմատել Նովոսիբիրսկի հետ, որտեղ գները նույնն են եղել, ինչ Երեւանում:

«Ամեն ինչ աշխարհագրական մեկուսացվածության եւ մաքսատներում բեռների ձգձգման մեջ է: Ցանկացած ինտեգրում հանում է խոչընդոտները եւ պետք է ողջունել»,- ասել է նա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է…
Արաբկիրում շենք կառուցող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրում նվազեցրել է բնակարանների իրական գինը
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Ամենաշատ