News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ընդդիմադիր հատվածի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Էքմելեդին Իհսանօղլուն CNNturk-ի եթերում հայտարարել է, թե իրեն վարկաբեկելու համար իրեն եւ իր բարեկամներին այլ ազգության ներկայացուցիչ են ներկայացնում։

Թուրքիայի ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդին Իհսանօղլուն նշել է, թե իր դեմ տարբեր տիպի խաղեր են խաղում։ «Իմ հարսին՝ հայ, մորս՝ ռուս են դարձրել։ Թեկուզ լինեն, ինչ կլինի, որ։ Դրանցից ոչ մեկին պատասխան չեմ տվել»,-ասել է Էքմելեդին Իհսանօղլուն։

Նշենք, որ Թուրքիայի նախագահական ընտրություններում առաջադրված են երեք թեկնածուներ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Էքմելեդին Իհսանօղլուն եւ Սելահաթին Դեմիրթաշը։

Այս երեք թեկնածուներից միայն Սելահաթին Դեմիրթաշն է ճանաչել ու դատապարտել Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը եւ պնդել, որ Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ