News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Սալբերին:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, շնորհավորելով Հ. Սալբերին նշանակման կապակցությամբ, Իլհամ Ալիեւը վստահություն է հայտնել, որ սա լավ հնարավորություն  է տարածաշրջանում իրավիճակին ծանոթանալու համար: Ալիեւը հավաստիացրել է, որ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է՝ Հայաստանին մեղադրելով «ոչ կառուցողական լինելու» եւ «միջազգային իրավունքի դրույթներն արհամարհելու մեջ»:

Ավելին Իլհամ Ալիեւը նշել է, որ եթե «ղարաբաղյան խնդիրը արդարացիորեն չլուծվի, միջազգային իրավունքի շրջանակներում, իրավիճակը տարածաշրջանում կարող է ավելի խորանալ»:

Ի պատասխան Հ.Սալբերն ընդգծել է, որ տարբեր ժամանակներում այցելել է տարածաշրջան եւ ծանոթ է իրավիճակին: Նա ասել է, որ իր կողմից ներկայացվող կառույցը մտադիր է իր ավանդն ունենալ գոյություն ունեցող հակամարտության կարգավորմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ