News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ավստրիական Ինսբրուք քաղաքի բնակիչ Ռընե Օրտներն աշխատում է սպորտային ապրանքների եւ դահուկների վարձույթի խանութում, այդ պատճառով սովոր է գործ ունենալ զբոսաշրջիկների եւ մարզիկների հետ, բայց՝ ոչ երկար գանգուրների: Այս մասին գրում է MailOnline-ի թղթակիցը: Սակայն երբ իր առջեւ խնդիր է դրվել՝ կարգի բերել դստեր վարսերը, նա հրաշալի կերպով գլուխ է հանել:

Վաղ առավոտյան, երբ երեխան խճճված մազերի դեզը գլխին մոտեցել է հորը եւ խնդրել սանրել, Ռընեն որոշել է սանրի փոխարեն փուշեկուլ օգտագործել: Տղամարդը նախ փոշեկուլի խողովակին ռետին է հագցրել, այնուհետեւ միացրել է սարքը եւ մազերը պոչ հավաքել: Դրանից հետո նա վարսերն ամրացրել է նախապես պատրաստած հերակալով: Ըստ FedPost.ru-ի, ավստրիացին առաջադրված խնդիրը կատարել է 5 վայրկյանում:

Հոլովակը ցուցադրում է էքսպրես-սանրվածք ստանալու ամբողջ գործընթացը: Հուլիսի 16-ին հրապարակված հոլովակը համացանցի օգտատերերի շրջանում արդեն մեծ ճանաչում է վայելում: Այսօրվա դրությամբ այն ավելի քան 360 հազար մարդ է դիտել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ