News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հետազոտողները բացահայտել են կենդանիների շրջանում հոտառությունն ունեցողին: Խոսքը փղի մասին է: Այս կենդանին շուրջ 2 հազար հոտառության գեն ունի. 2 անգամ ավելի, քան ընտանի շները, եւ 5 անգամ ավելի, քան մարդը: Այդ հարցում փղերը շրջանցել են նաեւ ձիերին, ճագարներին, ծովախոզուկներին, կովերին, տարբեր կրծողներին եւ շիմպանզեներին (մարդիկ նույնպես զիջում են կենդանիների այս բոլոր տեսակներին): Նախորդ ռեկորդակիրը համարվում էր առնետը, որը հոտառության ընկալման համար պատասխանատու շուրջ 1.200 գեն ունի:

Հոտը փղի կնճիթի գործառույթի կարեւորագույն տարրերից է, որը նաեւ որպես ձեռք է ծառայում՝ բռնելով սնունդն ու այլ առարկաներ:

Գիտնականների խումբը համակարգչային հատուկ ծրագիր է օգտագործել, որն էլ բացահայտել է այս կենդանու մոտ առկա հոտառության 2.000 գեները: Vesti.ru-ի փոխանցմամբ, ավելի ուշ ճապոնացիները փորձել են առավել լիարժեք պատկեր ստանալ այդ գեների գործառույթների վերաբերյալ:

Վերլուծությունը ցույց է տվել, որ էվոլյուցիայի ընթացքում հնագույն գեներից մեկը 84 լրացուցիչ գեն է ստեղծել: Հավանաբար, կենդանիները դրանք օգտագործել են սնունդ փնտրելիս:

Եթե քամին ճիշտ ուղղությամբ է փչում, փղերը կարող են մարդու հոտը տարբերել ավելի քան 1 կմ տարածությունից, 50 մետրից հայտնաբերել ամենափոքր բանանի թուփը, իսկ հողի մեջ ներծծված մեզի հոտով կենդանիները տարբերում են իրենց ընտանիքի անդամներին եւ հայտնաբերում նրանց գտնվելու վայրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ