News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


YouTube տեսահոսթինգում տեղադրված տեսագրությունը, որտեղ չորս կոբրաներ հսկում են փոքրիկի քունը, մեծ ժողովրդականություն է վայելում համացանցում: Տեսագրության մեջ երեւում է, որ մոտ կես տարեկան երեխան քնած է բազմոցին, իսկ չորս կոբրաները պաշտպանական դիրք են գրավել նրա շուրջ, հաղորդում է Mail Online-ը:

Ինչ-որ պահի փոքրիկը շարժվում եւ բռնում է օձի պոչից, բայց մահացու վտանգավոր կենդանին բացարձակապես հանգիստ է մնում եւ չի արձագանքում:

Հայտնի չէ, թե որտեղ է արված տեսագրությունը, բայց ակնոցավոր կոբրաները ապրում են Հնդկաստանում եւ Հարավ-Արեւելյան Ասիայում: Նրանց երկարությունը հասնում է 2 մետրի, իսկ թույնը բավարար է 20 մարդ սպանելու համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ