News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Նեբրասկա նահանգում զույգը հարսանիքի համար արտառոց վայր է ընտրել՝ Օմահայի ամենամեծ գերեզմանոցը: Այդ մասին հաղորդում է ABC հեռուստաալիքի կայքը՝ վկայակոչելով Omaha World-Herald թերթը:

Ջանիլ Ջումադինովան եւ Օլիվեր Բոնեմ-Քարթերը ամուսնացել են ֆորեսթ-Լոն գերեզմանոցում: Արարողությունը կայացել է շքեղ ձեւավորված 101-ամյա զանգակատանը: Ազգությամբ ղրղըզ հարսնացուն հայտնել է, թե իր հայրենիքում հավատում են ոգիներին: Փեսացուի նախնիներից մի քանիսը թաղված են այդ գերեզմանոցում:

Զույգը տարեսկզբին ամուսնացել էր Փենսիլվանիայում, սակայն եւս մեկ արարողություն էին ուզում կազմակերպել, որին կկարողանային մասնակցել ընկերներն ու բարեկամները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ