News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան քաղաքն ահաբեկված է, Նյու Ջերսի նահանգի լճում հսկայական անակոնդա է հայտնվել: Տեղական իշխանությունները հավաստիացնում են, թե կենդանին միայն սովորական օձ է, մինչդեռ մասնագետները պնդում են, որ դա անակոնդա է:

Հոփաթքոնգ լճի մոտ ապրողներն ու զբոսաշրջիկները վերջին շաբաթներին տեսել են անակոնդային, որի երկարությունը հասնում է հինգ մետրի:

Օձերի մասնագետ Ջերալդ Անդրեյակը պնդում է, թե իրեն հրամայել են լռել, որ լճում կանաչ անակոնդա է հայտնվել, հաղորդում է Mail Online-ը:

Բայց երբ խուճապը տարածվեց, նա որոշեց քաղաքի բնակիչներին պատմել իրականությունը: Անդրեյակը նշում է, որ օձը դուրս է եկել ջրից, հասել մինչեւ քաղաքի փողոցներ, բայց մարդ նկատելով արագ թաքնվել է:  Օձերի մասնագետը վստահ է, որ լճում հայտնվածը անակոնդա է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ