News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ադրբեջանական կողմը շարունակում է փորձել «ապացուցել», որ Քարվաճառում ձերբակալված Ադրբեջանի երկու քաղաքացիները ոչ մի կապ չունեն դիվերսիոն-հետախուզական գործունեության հետ: Այս անգամ նրանք փորձել են խղճահարություն առաջացնել:

Այդ նպատակով YouTube-ում «նոր տեսանյութ է հայտնվել Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի մասնակցությամբ», որը, իբր, նկարահանվել է 2009 թվականին Քարվաճառի շրջան նրանց նախորդ այցելության ժամանակ:

Ըստ haqqin.az-ի, տեսանյութում Դիլհամ Ասկերովը, «բարձրանալով Քելբաջարի լեռների ամենաբարձր կետերից մեկը, սրտի կսկիծով պատմում է, որ Շապլար գյուղն իր համար երկրորդ Մեքքա է, այստեղ նա ծնվել ու մեծացել է»: Նա խոստովանում է, որ արդեն երկու տարի անընդմեջ ուխտագնացության է գնում այդ հողեր, իսկ ճամփորդությունը 16 օր է տեւում:

«Ամեն տարի այս ճանապարհին ես անցնում եմ տարածքներով, որոնք հսկվում են ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ հայկական զինված ուժերի կողմից, եւ քանի դեռ իմ մարմնում եւ ձեռքերում զենք բռնելու ուժ կա, ես չեմ դադարի այցելել իմ հայրենիք»,- հավաստում է «ուխտավորը»՝ տեսանյութի վերջում խոստանալով հաջորդ տարի նույնպես վերադառնալ այստեղ: Ավելի վաղ համացանցում նման հոլովակներ արդեն հայտնվել էին, որոնք հայտնի չէ՝ որտեղ եւ երբ են նկարահանվել:

Հիշեցնենք, որ ադրբեջանական հետախուզական խումբը վնասազերծվել է Քարվաճառում: Դիվերսիոն խմբի անդամներից մեկը սպանվել է: Եվս երկուսը՝ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիեւը, ձերբակալված են: Նրանց մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ