News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հուլիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 21-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի նիստ։

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նիստի ընթացքում ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ամփոփել է վերջին տարվա ընթացքում ԼՂՀ արտաքին քաղաքական ոլորտում կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաեւ անդրադարձել առաջիկա անելիքներին եւ ծրագրերին։

Կարեն Միրզոյանը ԼՂՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի մի շարք աշխատակիցներին հանձնել է պատվոգրեր։

Նույն օրը ԱԳՆ 21-ամյակի կապակցությամբ հրավիրվել է մամուլի ասուլիս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ