News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղրիմում եւ Կուբանում խաղատներիի գոտի կստեղծվի: Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, Ղրիմի Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Աքսյոնովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Յալթայի շրջանում ուսումնասիրվում են խաղատների գոտու ստեղծման համար հարմար տարածքները:

Աքսյոնովը հավաստել է, որ այս յուրահատուկ բիզնեսը հանրապետության ամբողջ տարածքում չի գործելու, այլ փակ տարածք է լինելու Մեծ Յալթայի շրջանում: «Խորհրդատվություններ են անցկացվում փորձագետների հետ: Մենք ցանկանում ենք, որ այդ նախագծին մասնակցեն մարդիկ, ովքեր խաղատնային բիզնես են կառուցել Մակաոյում եւ Լոս Անջելեսում»,- ընդգծել է նա:

Ռուսաստանում խաղատնային բիզնեսն արդեն 5 տարի ամենուր արգելված է՝ բացի չորս հատուկ գոտիներից. Վլադիվոստոսում, Ալթայում, Կալինինգրադում եւ Ազովի եւ Սեւ ծովերի՝ Կովկասի ափամերձ շրջաններում: Հուլիսի 23-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել Ղրիմում եւ Կուբանում խաղատների գոտի ստեղծելու մասին:

ՌԴ կազմում ընդգրկված Ղրիմում խաղատների բիզնեսն արգելված էր: Օրենքի համաձայն, այստեղ խաղատների գոտիների սահմաններն ու տեղակայման վայրը որոշելու են շրջանի ղեկավարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ