News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


ԱԻՆ փրկարար Վռամ Վարդանյանը, որը 2013թ. հոկտեմբերի 20-ին Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի ժամանակ մասնակցել է փրկարարական աշխատաքներին, ներկա չի եղել եւ չի մասնակցել դեպքի վայրի եւ վթարի ենթարկված մեքենաների զննությանը, բայց ստորագրել է արձանագրությունների տակ՝ չտեսնելով, թե ինչ թղթի տակ է ստորագրում: Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի գործով դատական նիստին ասաց գործով վկա Վռամ Վարդանյանը:

Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը վկային հարցաքննության ժամանակ հարցրեց, թե մասնակցել է արդյոք մեքենաների զննությանը, ինչին վկան պատասխանեց՝ «Մեզ  մոտ չէին թողնում, ես ինչ գործ ունեի՝ մասնակցեի զննությանը»:

Փաստաբանի հարցին, թե, այդ դեպքում,  ինչու է արձանագրության տակ, որպես զննության մասնակից նշված Վռամ Վարդանյանի անունը եւ ինչու է ստորագրել այդ գրության տակ, փրկարարն ասաց, «Ինձ ասել են, որ  որպես օրվա պատասխանատու, պետք է ստորագրեմ: Ես էդ օրվա հերթափոխի պատասխանատուն էի, ինձ թվաց դրա համար եմ ստորագրում: Մութ էր չնայեցի, թե ինչի տակ եմ ստորագրել: Քաղաքացիական հագուստով ոստիկան էր, տվեց ստորագրեցի»:

Փրկարարի պատասխանները լսելով՝ տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանն սկսեց ընդհատել հարցաքննությունը, ըստ նրա, Նիկոլայ Բաղդասարյանը վկային թյուրիմացության մեջ էր գցել: Դատավորը թույլ տվեց Նիկոլայ Բաղդասարյանին շարունակել հարցաքննությունը՝ ասելով, որ «վկան հասկանում է հարցը եւ հստակ պատասխան է տալիս»:

Դատական նիստից հետո Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ վկա Վռամ Վարդանյանի ցուցմունքը ապացուցեց, որ դեպքի վայրի զննության արձանագրության տակ որպես մասնակից ստորագրած անձինք իրականում չեն մասնակցել զննությանը. «Եթե այդ ապացուցը ճանաչվի անթույլատրելի, ապա իրենք այլընտրանք չունեն, հաշվի առնելով այդ հանգամանքը, Վարդան Պետրոսյանին անմեղ պետք է ճանաչեն»:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ