News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մինչ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը փորձում է հանրային քննարկում ծավալել սահմանադրական փոփոխությունների շուրջ, շատերը թերեւս մոռացել են, որ 2003 թ.-ին սահմանադրական փոփոխությունների մի նախագիծ տապալվել է:
 
2003-ին փոփոխությունների նախագիծը քվեարկության էր դրվել մայիսի 25-ին ԱԺ հերթական ընտրությունների օրը: Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների փաթեթը հանրաքվեի արդյունքներով ջախջախիչ պարտություն էր կրել: Ընտրողները համատարած հրաժարվել էին մասնակցել քվեարկությանը: Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թվերով, փաթեթին «այո» քվեարկած քվեաթերթիկների թիվն եղել է 559687, իսկ «ոչ» քվեարկած քվեաթերթիկներինը՝ 552257:
 Տապալված այդ փաթեթը Ռոբերտ Քոչարյանը կրկին շրջանառության մեջ դրեց արդեն 2005 թվականի նոյեմբերի 25-ին: Այդ հանրաքվեն կնքվեց «ուրվականների հանրաքվե» անունով, քանի որ ընտրողներն այս անգամ եւս համատարած հրաժարվում էին մասնակցել քվեարկությանը: Այդուհանդերձ, 2005-ին փաթեթն ընդունվեց 14117112 «այո» եւ 82018 «ոչ» ձայներով»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ