News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թայվանի Transasia Airways ավիափոխադրողը ներողություն է խնդրել  Թավանում տեղի ունեցած ավիավթարի համար, որի հետեւանքով զոհվել են տասնյակ մարդիկ, եւ խոստացել աջակցել զոհերի ընտանիքներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով  Taiwan News-ը:

Transasia Airways –ի գլխավոր կառավարիչ Չու Յի Չունգը ավիավթարից երեք ժամ անց ներողություն է խնդրել կատարվածի համար` նշելով, որ ընկերությունը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնի զոհերի ընտանիքներին հաղթահարել վթարի հետեւանքները, ինչպես նաեւ կաջակցի վթարի քննությանը: 

Թայվանի նախագահ Մա Ին-ցզյուն նոյնպես խոր ափսոսանք է հայտնել զոհերի ընտանիքներին: Թերթը հայտնում է, որ նախագահն օդանավի վթարն անվանել է «Թայվանում վերջին տարիների ամենածանր ավիավթարը»:

Հիշեցնենք, վթարը տեղի է ունեցել Պեսկադորի կղզիներում: Ըստ նախնական տվյալի` օդանավում եղել է 58 մարդ: Օդանավի ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել, այն տարածվել է երկու շինություններում, որոնցից մեկը զգալի ավերվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ