News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նիգերիան, Նիգերը, Չադը եւ Կամերունը պայմանավորվել են ստեղծել միացյալ բանակային խմբավորում` «Բոքո Հարամ» ծայրահեղական իսլամական կազմակերպության դեմ պայքարելու համար, որը գործում է հիմնականում Նիգերիայի հյուսիսային տարածքում:

Չորս երկրներից յուրաքանչյուրը ուղարկում է 700-ական զինվոր, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայոթյունը:

Նիգերիայում «Բոքո Հարամի» զոհ են դարձել արդեն հազարավոր մարդիկ, իսկ մի քանի ամիս առաջ գրոհայիններն առեւանգել էին 200-ից ավելի աշակերտուհու, որոնք մինչ օրս չեն ազատվել:

Իսլամիստների ազդեցությունը տարածվում է Չադ լճի ողջ շրջակայքում, այդ պատճառով էլ Քամերունը, Չադը եւ Նիգերն աջակցում են Նիգերիային` «Բոքո Հարամի» դեմ պայքարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ