News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 «Առավոտ»  թերթը գրում է. «Դեպի ո՞ւր է տանում Պուտինը Ռուսաստանը եւ ինչ է սպասվում Ռուսաստանին՝ իսկապես դժվար է կանխատեսել։ Այսօրվա Ռուսաստանի ապագան բնութագրող ամենաարմար բառերն են՝ անկանխատեսելիություն ու անորոշություն։
Հուլիսի 22-ին ՌԴ կառավարության օրենքների նախագծերի հարցերով հանձնաժողովը հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը։ Հայաստանը ձգտում է օր առաջ անդամակցել մի կառույցի, որի նախաձեռնող երկրին, Պուտինի իշխանության մեղքով, մեկուսացնում են քաղաքակիրթ աշխարհից։  Իհարկե, արեւմտյան որոշ երկրներ դեմ կարտահայտվեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ուժեղացմանը, բայց նաեւ փաստ է, որ ՌԴ-ի հանդեպ այսպիսի անբարյացակամ վերաբերմունք միջազգային հանրության կողմից վերջին տասնամյակներին չի արձանագրվել։

Իսկ Պուտինը կարծես մտադիր էլ չէ կանգ առնել։ Նա քայլում է առաջ, կայսերապետական Ռուսաստանն է նրա տեսլականը, Հայաստանն էլ՝ նրա հետեւից։ Բայց դեպի ո՞ւր»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ