News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանավորների շրջանում շատ են դեպքերը, երբ նրանց տեղակալները կամ ավելի ցածր կարգավիճակում գտնվող աշխատակիցներն ավելի շատ դրամական միջոց կամ եկամուտ են ունենում, քան իրենց վերադասները:

Սակայն այն, ինչ այսօր կներկայացնենք, բացառությունների շարքին կարելի է դասել: Խոսքը տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի տեղակալների մասին է: Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած տվյալների՝ նրանք այնքան էլ շատ դրամական միջոցներ չունեն եւ ավելի համեստ են ապրում, քան իրենց այլ գործընկեր-տեղակալները: Սկսենք նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանից: Հետաքրքիր է, որ նա առհասարակ դրամական միջոց չի հայտարարագրել: Ստացվում է, որ Տերտերյանն իր հաշվին ոչ մի դրամ չունի, սակայն նա մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրությունից 3 մլն 488 հազար դրամ է վաստակել: Մնում է կարծել, որ նախարարի տեղակալը միայն այդ գումարով է ապրում: Արմեն Գեւորգյանի մյուս տեղակալը՝ Ստեփան Բարսեղյանը, նույնպես փայլում է իր ոչ այնքան ակնառու դրամական միջոցներով: Նա հայտարարագրել է 3 մլն դրամ: Բնականաբար, Հայաստանում տիրող աղքատության պարագայում այդքան գումար ունենալը շքեղություն կարող է համարվել, բայց պետք է նշել, որ Բարսեղյանի ունեցվածքն էականորեն զիջում է մի շարք նախարարների տեղակալների ունեցվածքին: Մեկ տարվա ընթացքում նա վաստակել է 1 մլն 990 հազար դրամ: Տարածքային կառավարման նախարարի մյուս տեղակալը՝ Արտաշես Բախշյանն ունի 300 հազար դրամ եւ 3000 եվրո: Կրկին կարող ենք կարծել, որ այնքան էլ մեծ գումար չէ, բայց պետք է նկատել, որ Բախշյանը մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրություններից եւ վարձակալության դիմաց ստացված վճարից 7 մլն 760 հազար դրամ է վաստակել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ