News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 13 տարվա ազատազրկման դատապարտված 21-ամյա Թովմաս Վարդանյանը հացադուլ է հայտարարել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դատապարտյալը մայրը՝ Կիմա Վարդանյանը:

«Հուլիսի 22-ին գնացել էիր որդուս տեսակցության, պարզվեց, որ հացադուլ է սկսել: Սկզբում չէին թողնում՝ մտնեի մոտը, մի կերպ համոզել եմ, մտել, որ տղայիս համոզեի հետ կանգնել այս քայլից: Բայց անօգուտ է. տղաս ասում է, որ միայն այս կերպ նրանց ուշադրությունն իր վրա կհրավիրի»,- ասաց նա:

Կիմա Վարդանյանի խոսքով՝ որդին հոգեկան խնդիրներ ունի, նա ամեն օր պետք է հոգեմետ դեղեր ընդունի, սակայն այժմ դրանից էլ հրաժարվել:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ օդանավակայանի սրճարաններից  մեկի խոհարար օգնական Թովմաս Վարդանյանը դաժան ծեծի է ենթարկել իրենց մոտ սպասք լվացող Հայկանուշին, քանի որ չի ցանկացել վերադարձնել 500 ԱՄՆ դոլար եւ 100 հազար դրամ պարտքը: Առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել Թովմասին Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով եւ դատապարտել 13 տարվա ազատազրկման: Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ