News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում կստեղծվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Համապատասխան որոշումն ընդունվել է Գործադիրի հուլիսի 24-ի նիստում:

Թանգարանը կզբաղվի հայ անվանի երգահանի ստեղծագործական ժառանգության ուսումնասիրմամբ եւ տարածմամբ: Թանգարանը նաեւ կստանձնի երիտասարդ երգահանների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործառույթը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ստեղծելու առաջարկով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես էր եկել 2013թ. մայիսին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում:

Չնայած Կոմիտասի անգնահատելի մեծ դերին՝ նրա ստեղծագործական ժառանգությունն ու անձնական իրերն առ այսօր գտնվում են տարբեր կազմակերպությունների արխիվներում եւ պահոցներում: Գերակշիռ մասը, ինչպես նաեւ ռոյալն այսօր գտնվում են Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում:

Կոմիտասին վերաբերող հսկայածավալ նյութեր պահպանվում են ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի արխիվում, բազմաթիվ հրատարակություններ, վավերագրական, գեղարվեստական ֆիլմեր, ձայնային եւ լուսանկարչական, տեսագրված նյութեր կան արխիվներում:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կառուցվում է նախկին Մշակույթի պալատի տեղում: Կառուցապատման ծախսերը հոգում է «Փյունիկ» հիմնադրամը՝ սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ:

 Ճարտարապետը Արթուր Մեսչյանն է:  Շինարարությունը նախատեսում են ավարտել 2014թ. սեպտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ