Վաղը՝ հուլիսի 25-ին Նիդերլանդներ կուղարկվեն մալայզիական Boeing 777-ի ողբերգության 51 զոհերի մարմիններ: Այդ մասին հաղորդել է ինքնաթիռի ողբերգության հետաքննության հարցերով ուկրաինական պետկոմիտեն:
«Խարկովի միջազգային օդանավակայանում արդեն սկսվել է մահացածների մարմիններով կոնտեյներների բեռնումը ինքնաթիռներ», - ասվում է հաղորդագրությունում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Առաջին ինքնաթիռի թռիչքը նախատեսված է 12:00-ին: