ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հիշեցրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարեւորության մասին:
Twitter–ում արված հերթական գրառման մեջ միջնորդը հաղորդել է, որ ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում վերջիններիս ուշադրությանն է հրավիրել այն փաստը, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է առաջնահերթ լինի:
«Ես հիշեցրել եմ ԵԱՀԿ ներկայացուցիչներին, որ չնայած գլոբալ խնդիրներին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է առաջնահերթ լինի», - նշել է դիվանագետը: