Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեին Պաղեստինին կոչ է արել շարունակել Իսրայելի դեմ պատերազմական գործաղությունները եւ ընդլայնել գործողությունների մակերեսը:
«Այդ դաժան ռեժիմից ազատվելու միակ միջոցը դիմակայությունն ու պայքարը շարունակելն է եւ հակամարտության գոտին մինչեւ Հորդանանի արեւմտյան ափ ընդլայնելը», - հայտարարել է Ալի Համենեին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները մահմեդական համայնքին կոչ էին արել ակտիվ դիրքորոշում որդեգրել Գազայի հատվածի իսրայելյան կողմի գործողություններից տուժած բնակիչներին օգնելու հարցում: Լիարժեք հրադադարի հասնելու փորձերը առայժմ հաջողությամբ չեն պսակվում: