Հարավային Հնդկաստանի Թելենգանա նահանգի չկարգավորվող երկաթգծային անցուղում դպրոցական ավտոբուսի եւ գնացքի բախման զոհ է դարձել առնվազն 13 երեխա:
Պատահարը նահանգի վարչական կենտրոն Հայդերաբադից 100 կմ հեռվում է տեղի ունեցել:
Տեղի ոստիկանության տվյալով՝ ավտոբուսի վարորդը եւս մահացել է, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հնդկաստանի երկաթուղիները օրական շուրջ 20 մլն ուղեւոր են փոխադրում, բայց անվտանգության առումով աշխարհում ամենաանհուսալիներից են: