News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«Վենիսաժի» կրակոցների գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանի վրա ճնշում են գործադրում,  որպեսզի նա ցուցմունք տա, թե ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսա Գոռ Առաքելյանն ինքնապաշտպանության նպատակով է կրակել։

Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վալերի Հովհաննիսյանի մայրը՝ Լիա Հովհաննիսյանը, որը Կառավարության մոտ էր գնացել՝ իր խնդիրը փոխանցելու Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին։

«Մեզ ասում են, որ ցուցմունք տանք, որ Յուվեցի Կարոյի փեսան ինքնապաշտպանության նպատակով է կրակել, ամեն կերպ ուժ են գործադրում տղայիս ու մեր ընտանիքի անդամների վրա։ Իմ երեխան ցուցմունք տվող չէ, թող Յուվեցի Կարոն լավ իմանա»,- ասաց Լիա Հովհաննիսյանը։

Տիկին Լիան դժգոհեց, որ իր որդու առողջական վիճակը վատ է, սակայն նրան այդ վիճակով տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»։

«Իմ երեխային ինչի՞ համար պարկը կողքից կախված, երկու տեղից վիրավոր պիտի տանեն դատապարտյալների հիվանդանոց»,-ասաց Լիա Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ մեկ շաբաթ առաջ իր խնդիրը ներկայացնող նամակ է ուղարկել Սերժ Սարգսյանին, սակայն դեռ արձագանք չկա։

Վալերի Հովհաննիսյանի մայրը պնդում է, որ իր որդին անմեղ է։

«Իմ երեխեն անմեղ է, բայց էս Յուվեցի Կարոյի ձեռքն է ընկել, էս ի՞նչ երկիր է, ուզում են Յուվեցի Կարոյի փեսայի գործը իմ տղայի վրա սարքեն»,- դժգոհեց կինը։

Նշենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում Վալերի Հովհանիսյանի կալանքը երկարացնելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկող հայցի քննությունն է։ Վալերի Հովհանիսյանի մայրը սպառնում է, որ եթե իր որդուն դատարանից ազատ չարձակեն, համար դիմելու է ծայրահեղ միջոցների։

«Եթե այսօր իմ տղային բաց չթողնեն, ես ծայրահեղ միջոցների կդիմեմ, ոչ մեկից չեմ վախենում, մի մահ ունեմ, մինչեւ Եվրադատարան գնալու եմ»,- ասաց Լիա Հովհաննիսյանը։

Կառավարության շենքի մոտ Լիա Հովհաննիսյանը հանդիպեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, որին պատմեց, որ որդուն ծանր վիճակում տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց եւ խնդրեց միջնորդել, որ որդուն կալանքից ազատեն։

Նախարարը պատասխանեց, որ գործը նախաքննության փուլում է, եւ ինքն իրավունք չունի միջամտել։

Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար:

Հիշեցնենք, որ Վալերի Հովհաննիսյանին մեղադրանք առաջադրելուց հետո խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և նրան հիվանդանոցից ծանր առողջական վիճակում տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ