News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուս ընդդիմադիրներ Սերգեյ Ուդալցովը եւ Լեոնիդ Ռազվոզժաեւը մեղավոր են ճանաչվել  2012թ. մայիսի 6-ին Բոլոտնոյ հրապարակում զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, դատարանը դեռ ընթերցում է մեղադրական ճառը եւ պատժամիջոցը դեռեւս չի հնչել: Դատարանի շենքը հսկվում է ոստիկանության ուժեղացած կարգախմբի կողմից:

Այդ ընթացքում,փաստաբան Դմիտրի Ագրանովսկին «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է, որ մտադիր է բողոքարկել ՌԴ Գերագույն դատարան եւ հասնել դատավճռի չեղարկմանը:

Դատական գործընթացն ընթանում է 2014թ. փետրվարի 18-ից: Ոչ Ուդալցովը, եւ ոչ էլ Ռազվոզժաեւ իրենց մեղքը չեն ընդունել: Հուլիսի 7–ին, կողմերի լսումների ժամանակ, դատախազները մեղադրյալների համար խնդրել են 8 տարվա ազատազրկում, ինչպես նաեւ Ռազվոզժաեւի նակտմամբ 150 հազար ռուբլի տուգանք:

Ավելի վաղ, զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրվող նրանց համախոհ Կոնստանտին Լեբեդեւը ընդունել էր մեղքը եւ քննության հետ գործարք կնքել: 2013թ. ապրիլին դատարանը 2 տարվա ազատազրկման էր դատապարտել վերջինիս: 2014թ. մայիսին Լեբեդեւը պայմանական-ժամկետից շուտ ազատ էր արձակվել:

Ավելի վաղ, Մոսկվայի դատարանը անկարգությունների մասնակիցներին 3 տարի երեք ամսից մինչեւ 4 տարի պայմանական ազատազրկման էր դատապարտել: Մի քանի մասնակիցներ համաներման են արժանացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Յուլյա Նավալնայան ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում. անհնար է Պուտինին ցավեցնել եւս մեկ բանաձեւով
Պուտինին անհնար է ցավեցնել եւս մեկ բանաձեւով...
Ամենաշատ