Կիեւը չի դադարեցնի Դոնեցկի շրջանում ռազմական գործողությունը մալայզիական օդանավի կործանման հետաքննության ժամանակ: Այդ մասին հաղորդել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը:
Նրա խոսքով՝ ուկրաինական իշխանությունները մտադիր չեն դադարեցնել գործողությունները աղետի հետաքննության ժամանակ, քանի որ կործանման վայրը բավականին հեռու է ռազմական գործողությունների շրջանից:
«Որոշ ուկրաինացիների կյանքին վտանգ է սպառնում: Այդ ապստամբները սպանում են նրանց: Ես չեմ կարող սպասել: Այդ մարդկանց ճակատագրի պատասխանատվությունը ընկած է նախագահի եւ կառավարության վրա», - ասել է Յացենյուկը BBC-ին տրված հարցազրույցին:
Նա նշել է, որ իշխանությունները ուղեւորատար ինքնաթիռի կործանման վյարում հայտարարել են հրադադարի մասին: Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ հակաահաբեկչական գործողությունները կշարունակվեն, սակայն իշխանությունները խաղաղ բնակչության շրջանում կորուստները կփորձեն նվազագույնի հասցնել: