News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքների նվազեցումը հետադարձ ուժը չունի: Այդ մասին այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նրա խոսքով՝ օրենքը չի տարածվում հետին թվով այն տուգանքների վրա, որոնք այժմ կարող են բողոքարկվել դատարանում: «Արդեն ընդունված վարչական ակտերը վերանայման ենթակա չեն», - ընդգծեց նախարարը:

Հիշեցնենք, որ հունիսի վերջին արտահերթ նիստի ընթացքում ընդունվել էր օրինագծերի փաթեթ, որը զգալիորեն նվազեցնում էր ավտոմեքենաների վարորդների համար մի շարք տուգանքները: Մի շարք դեպքերում հատուկ վտանգ չներկայացնող խախտումների համար սահմանված տուգանքները մի քանի անգամ նվազեցվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ