News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիական համալսարանի գիտնականները պարզել են, որ քնի խախտմամբ տառապող մարդիկ ոչ միայն ավելի մոռացկոտ են դառնում, այլեւ կարող են այնպիսի բաներ «հիշել», որոնք իրականում նրանց կյանքում տեղի չեն ունեցել:

Հետազոտողները գիտափորձ են անցկացրել՝ կամավորներին բաժանելով երկու խմբի: Մի խմբին թույլ են տվել բավականաչափ քնել, իսկ ահա մյուս խմբում ընդգրկվածները քնել են 5-6 ժամ:

Վերջինները մասամբ վատ են հիշել նույնիսկ նախորդ օրը իրենց հետ տեղի ունեցածը, իսկ ոմանք էլ գոյություն չունեցող փաստեր են հորինել:

Ըստ Informing-ի, այս հետազոտությունը հաստատում է լիարժեք քնի անհրաժեշտությունը, որի պարբերական բացակայությունը բերում է մի շարք հիվանդությունների, օրինակ՝ շաքարախտ, հիպերտոնիա, Այլհեյմեի հիվանդության եւ նույնիսկ հիշողության կորստի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ