Ուկրաինացի ուժայինների կողմից մեկուսացած Դոնեցկը ռուսամետ ակտիվիտների նոր ամրացված հենակետ է դարձել: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, BBC-ին տրված հարցազրույցի ընթացքում:
«Մենք ազատագրել ենք մի շարք քաղաքներ եւ գյուղական շրջաններ: Այժմ Դոնեցկը մեկուսացվել է, այն ամստամբների համար վերածվել է նոր ամրացված հենակետի», - ընդգծել է քաղաքական գործիչը:
Մենք ամեն հնարավոր բան կանենք յուրաքանչյուր մարդկային կյանք փրկելու եւ Դոնեցկի ազատագրման համար», - հավելել է Արսենի Յացենյուկը: