News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «The Cleveland Leader»-ում հրապարակված գրող, փաստաբան Թիմ Ռուսսոյի հոդվածը, ով 2014 թվականին իր թեկնածությունն էր առաջադրել ամերիկյան Օհայո նահանգի Կայահոգա շրջանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում:

Պուտինի վերելքը սկսվեց Ելցինի կողմից բարեփոխումների ցանկություն ունեցող մի քանի վարչապետերի ընտրությունից հետո, որի նպատակն իրեն փոխարինող գտնելն էր: Սակայն նրանցից յուրաքանչյուրն այս կամ այն կերպ խնդիրներ ուներ օլիգարխների հետ: Պուտինը վերջինն էր, ով դիմացավ, սակայն դրանից հետո Պուտինի վերելքը տեղի էր ունենում հենց օլիգարխների ծրագրերի համաձայն: ՊԱԿ-ից Պուտինի ծագումը բնորոշում է ինչպես նրան, այնպես էլ նրա իշխանությունը: Երբ նա 1999 թվականին իշխանության եկավ, արեւմտքում բոլորը գիտեին, որ նա երբեք չի նահանջի:

Հիմա, երբ Ռուսաստանի մերձավոր սահմաններին Պուտինի անվերջանալի խաղը հանգեցրեց այն բանին, որ մի քանի հարբեցողներ կործանեցին ուղեւորատար ինքնաթիռը, որում 298 մարդ կար, հիմնականում՝ եվրոպացիներ, ինքս ինձ հարց եմ տալիս, ինչո՞ւ է ինչ-որ մեկը զարմանում: Պուտինն անհաջողակ նավթային պետության բռնապետ է, իսկ Եվրոպան երբեք աբսուրդին դիմակայելու ուժ չի ունեցել:

Ուկրաինայում ռուս «անջատականներ» չկային, մինչեւ Պուտինը չհեռացավ Սոչիից եւ չսկսեց հանդուգն կերպով ստեղծել այդ «անջատականներին»: Եվրոպայում էթնիկ լարվածություն ստեղծելը դյուրին է, իսկ Ռուսաստանն այդ հարցում մասնագետ է: Պուտինը վայելում է այդ, նա այդ հարցում 15-ամյա փորձ ունի: Եթե Պուտինը ցանկանա, նա կարող է «անջատողական շարժում» կազմակերպել նախկին խորհրդային ցանկացած երկրում: Նա կարող է հենց վաղն այդ անել Էստոնիայում, Լատվիայում կամ ցանկացած այլ վայրում:

Արդյո՞ք 298 ուղեւորների դիակները բավարար են Եվրոպայի աչքերը բացելու համար: Հազիվ թե: Երկերեսանիությունը գոյություն ունի այնտեղ, որտեղ ծաղկում են դրամական շահերը, եւ հիմա «կապիտալիզմը», բնականաբար, կհանգեցնի նրան, որպեսզի կարծենք, որ հանածո վառելիքից եվրոպական կախվածությունը մեռած հոլանդացիներից ավելի կարեւոր է:

Այս ամենն ինձ հիշեցնում է Երեւանում Ֆրանսիայի դեսպանատանը դեսպանի հետ իմ հանդիպումը, ով ինձ հետ հանդիպում խնդրեց այն բանից հետո, երբ Միջազգային հարցերի ժողովրդավարության ազգային ինստիտուտը մեծ աղմուկ բարձրացրեց 1998 թվականին Հայաստանում նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու առիթով: Ֆրանսիացիները մտահոգվել էին, որ մենք այդպիսի աղմուկ ենք բարձրացրել: Որպես Հայաստանում Ժողովրդավարության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ՝ ես ֆրանսիական դեսպանին ներկայացրեցի դիտարկումների բոլոր արդյունքները, որոնք ապացուցում էին, որ ընտրությունները կեղծվել են: Կայսերական քիվի, թեյի սպասքի, անթերի մատուցման ֆոնին ես զգացի, որ փողը՝ «տնտեսական շահը», այս ու այնտեղ իր ազդեցությունն է ունենում արդեն տասնյակ տարիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ