News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանական Լանքաշիր կոմսության 29-ամյա բնակիչ Լուիս Դենիերը պնդում է, որ կարող է ընդհանուր լեզու գտնել ցանկացած կատվի հետ, քանի որ մեծացել է կենդանիների շրջապատում եւ ուշադիր ուսումնասիրել նրանց վարքը: Երիտասարդի խոսքով, կատուների հետ ինքը խոսում է թարթելու եւ մարմնի լեզվի օգնությամբ: Իրեն «Քեթմեն» կոչող բրիտանացին կենդանիների հետ սկսում է «զրուցել»՝ նրանց աչքով անելով:

«Ես ցուցադրում եմ իմ խոցելիությունը՝ դանդաղորեն բացելով ու փակելով աչքերս: 10-ից 9 դեպքերում նրանք ի պատասխան թարթում են: Այսինքն՝ կարծես ասում են, որ պատրաստ են վստահել ինձ»,- բրիտանացի երիտասարդի խոսքերն է մեջբերում MailOnline-ը:

Լուիսն այնքան վստահ է իր անհավանական ունակությունների հարցում, որ իրեն կատուների թարգմանիչ եւ հոգեբան է հռչակել, այնուհետեւ սկսել է իր ծառայություններն առաջարկել կատուների տերերին: Երիտասարդը կարծում է, որ իր ունակությունները կարող են օգնել խնդրահարույց կենդանիների տերերին:

Բրիտանացու վերջնական նպատակը սեփական շոուն ստեղծելն է, որը մարդկանց օգնելու է ավելի լավ հասկանալ իրենց սիրելի կենդանիներին:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ