News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Արմենիա» ԲԿ նախկին բուժքույր Նինա Վարդանյանն այսօր` հուլիսի 24-ին, արդեն երկրորդ անգամ նստացույց էր անում Կառավարության շենքի առջեւ՝ սպառնալով ինքնահրկիզվել, եթե վարչապետը չընդունի իրեն։

«Եթե ինձ չընդունեն, այստեղ նստելու եմ, նույնիսկ արդեն որոշել եմ ինքնահրկիզում անել, որ լրիվ խայտառակ լինեն, ու ես դա անպայման կանեմ, չնայած որ ես հիմա հավասարակշիռ վիճակում եմ, եւ ինչ խոսում եմ՝ ճիշտ եմ խոսում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նինա Վարդանյանը։

Տիկին Նինան պնդում է,  որ 38 տարի «Արմենիա» ԲԿ-ում որպես բուժքույր աշխատելուց հետո իրեն «անօրինական ձեւով» ազատել են աշխատանքից։

«Արմենիա» ԲԿ-ի տնօրենն ինձ ապօրինաբար գործից հանել է, շան նման աշխատանքային գրքույկս էլ հարամել է։ Դատի եմ տվել, դատական նիստի չի գալիս, ուրիշներին է ուղարկում, իր փոխարեն խոսում են ։ Հիմա ես պահանջում եմ ինձ հասցրած բարոյական, նյութական վնասները փոխհատուցի, 2005թ. հուլիսի 11-ից առ այսօր եւ աշխատանքային գրքույկս ուղղի»,-ասաց նախկին բուժքույրը։

65-ամյա կինը իր հետ Կառավարություն էր բերել պաստառ, որին գրել էր իր պատմությունը։

Նշենք, որ այսօր տիկին Նինային այդպես էլ չհաջողվեց հանդիպել վարչապետի հետ։

Տպել
Ամենաշատ